Հասարակություն

Ջո Բայդենը մոլորվել է Սպիտակ տուն մտնելիս

Ջո Բայդենը մոլորվել է Սպիտակ տուն մտնելիս

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տուն մտնելիս անտեսել է անվտանգության գործակալի ցուցումները։ Տեսանյութը հրապարակված է The Hill-ի կողմից։ ԱՄՆ նախագահը Սպիտակ տուն վերադարձել էր Դելավեր նահանգ գործնական ուղևորությունից հետո։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է գործակալը Բայդենին ցուցում տալիս, որ Սպիտակ տուն մտնի հատուկ ճանապարհով, իսկ ինքը նրանից առաջ է անցնում խոտի վրայով։ Բայց ԱՄՆ նախագահը նրա խոսքերն անտեսում է և հետևում նրան նույն ճանապարհով։ Այս միջադեպը քննադատության նոր ալիք է բորբոքել 78-ամյա Բայդենի նկատմամբ։ Այն փաստը, որ ԱՄՆ նախագահն իր կեցավայրի ճանապարհին մոլորվում է, հարուցել է հանրապետական քաղաքական գործիչների վրդովմունքը, և կրկին առաջացել են նրա կոգնիտիվ ընդունակությունների շուրջ կասկածներ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image