Սպորտ

Երկրպագուներ են ձերբակալվել. մանրամասներ

Երկրպագուներ են ձերբակալվել. մանրամասներ

Լոնդոնի կենտրոնում անցած գիշեր անկարգություններ են տեղի ունեցել Մարոկկոյի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ՝ Ֆրանսիայի ընտրանուց կրած պարտությունից հետո։ Դեպքերի ընթացքում ոստիկաններից մեկը վնասվածք է ստացել՝ գլխին ապակե շշի հարվածի հետևանքով, և տեղափոխվել հիվանդանոց։

Ըստ հաղորդումների՝ հավաքվածներից որոշները հրավառություն են իրականացրել, ինչպես նաև տարբեր առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ։ Լոնդոնի Մետրոպոլիտեն ոստիկանությունը հայտնել է, որ ուժերը կանչվել են այն բանից հետո, երբ մարդկանց խումբը փակել է ճանապարհը և խոչընդոտել երթևեկությանը։

Իրավապահները բռնի վարքագծի համար ձերբակալել են չորս մարդու։

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image