Քաղաքականություն

Վանաձորն ընտրությունների է գնում, մարզպետը՝ համայնքապետի թեկնածու

Վանաձորն ընտրությունների է գնում, մարզպետը՝ համայնքապետի թեկնածու

Նիկոլ Փաշինյանը սկսել է հանրապետությունով մեկ իր դիրքերի ամրապնդումը։ Աշնանը մեծ թվով համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են կայանալու։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն Վանաձորի համայնքապետի պաշտոնին տեսնում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։

Ըստ այդմ, Մկրտչյանը շուտով կազատվի մարզպետի պաշտոնից եւ կնշանակվի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ արդեն սովորական դարձած ճանապարհով, որպեսզի ադմինիստրատիվ լծակների կիրառմամբ ընտրություններ կազմակերպի: Մանավանդ՝ նախանշված է, որ 2027 թվականին մարզպետարանների գործառույթն ավարտվելու է, եւ մարզպետարանները լուծարվելու են: Իսկ առաջիկայում կայանլաիք ՏԻմ ընտրություներում Վանաձոր եւ Փամբակ համայքը կմիավորվեն՝ նոր խոշորացում կլինի, եւ Վանաձորը կդառնա թե՛ բնակչության թվով, թե՛ վարչական տարածքով՝ ամենամեծ համայնքը: Վանաձորցիները մեզ պատմեցին, որ սա նախապես պլանավորել են դեռ ԱԺ ընտրություններից առաջ: Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը դեռ ամիսներ առաջ Ալավերդու գրանցումից դուրս է եկել, եւ գրանցվել Վանաձորում՝ Տիգրան Մեծ պող. 42/ 10 հասցեում, որպեսզի կարողանա օրենքով սահմանված կարգով մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Տունը, որի վրա գրանցվել է Արեն Մկրտչյանը պատկանում է իր հորեղբոր տղային:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image