Այլ

Սաակաշվիլին հայտարարել է, որ նոր կին ունի

Սաակաշվիլին հայտարարել է, որ նոր կին ունի

«Ժողովրդի ծառա»  կուսակցության պատգամավոր Լիզա Յասկոն իր Facebook-յան էջում հրապարակել է Միխայիլ Սասակաշվիլիի տեսաուղերձը, որում Վրաստանի էքս նախագահն ասում է, որ Յասկոյի հետ ընտանիք է կազմել։ Տեսաուղերձը նկրահանվել է Սաակաշվիլիի Վրաստան գալուց և նրան ձերբակալելուց առաջ։

«Մենք նոր կյանք ենք սկսում», – ասում է Սաակաշվիլին տեսաուղերձում։

Յասկոն 31 տարեկան է։ Նա ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության նախկին ղեկավարն է։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ամուսնացած էր Նիդերլանդներում ծնված Սանդրա Ռուլոֆսի հետ, որից 2 որդի ունի՝ Նիկոլասը և Էդուարդը։

Վրաստանի նախկին ղեկավարի մայրը՝ Գուլի Ալասանիան Թբիլիսում որդու ձերբակալությունը կոչել է ՝ «անսպասելի»։

Այդ մասին լուրը Վրաստանի նախկին նախագահի մայրն իմացել է լրագրողներից։

«Ինքնաթիռում իմացա, որ նա ձերբակալված է։ Ես նրա ծրագրերի մասին ոչինչ չեմ իմացել։Միայն այն գիտեմ, որ դա ինձ համար անսպասելի էր՝ այդ մասին լսելով հեռուստատեսությունից»,-ասել է Ալանիան։

Ձերբակալությունից առաջ Սաակաշվիլին սոցցանցերով դիմել է Վրաստանի բնակիչներին։

«Շատ մեծ է հավանականությունը, որ ինձ կձերբակալեն Թբիլիսիում, բայց ուզում եմ ձեզ ասել՝ ոչնչից մի վախեցեք, գնացեք ընտրության և հոկտեմբերի 3-ին մենք միասին կտոնենք մեր հաղթանակը։ Ես վստահ եմ իմ ուժերում, ամուր եմ և եկել եմ ձեզ օգնելու համար, այլ տարբերակ չկա», - ասել է Սաակաշվիլին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image