Չնայած ԱՄՆ-ի վերջին ավիահարվածներին, տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Իրանի Մեշհեդ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանի մոտ՝ սպասելու նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Իրանի պետական հեռարձակողի տվյալներով՝ Գերագույն առաջնորդի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար նրա ծննդավայր են ժամանել 27 պետություններից ավելի քան 4700 օտարերկրացիներ։
Հիշեցնենք, Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների արդյունքում։
Նրա հրաժեշտի արարողությունը չի կարողացել անցկացվել մարտ ամսվա ընթացքում շարունակվող հարվածների պատճառով, ինչի պատճառով իշխանությունները հետաձգել են միջոցառումը՝ հղում անելով ենթակառուցվածքների պատրաստման անհրաժեշտությանը։