Իրավունք

Ով է Սամվել Կարապետյանի գործով դատախազը

Ով է Սամվել Կարապետյանի գործով դատախազը

Այսօր դատավոր Վահե Դոմլազյանի նախագահությամբ մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական գործով նիստը։

Նիստին ներկայացել են պաշտպանները եւ դատախազ Արգամ Դալլաքյանը, նա է Կարապետյանի մեղադրականը պաշտպանելու դատարանում։

Արգամ Դալլաքյանին 2025 թվականի մայիսի 23-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշանակել էր Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից։

Ի դեպ, ասում են՝ Արգամ Դալլաքյանը գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի «մարդն է» և հենց նրա միջոցով է համակարգում առաջխաղացում գրանցել:

Հիշեցնենք, որ Արգամ Դալլաքյանը նաեւ Միքայել Սրբազանի գործով դատախազն է եղել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image