Ժամանց

Որ մասնագիտությունների տեր մարդկանց արհեստական բանականությունը չի փոխարինի

Որ մասնագիտությունների տեր մարդկանց արհեստական բանականությունը չի փոխարինի

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան մասնագիտություններ, որտեղ մարդկանց արհեստական բանականությամբ փոխարինել հնարավոր չի լինի։ Դրանք այն մասնագիտություններն են, որոնք պահանջում են էմպատիա եւ մեծ ներառականություն։ Խոսքը դաստիարակների, քահանաների, հոգեբանների, ավիադիսպետչերների մասին է։

Բացի այդ, այն ոլորտները, որոնք կապված են մարդու ինտիմ կյանքի, երեխաների հոգեբանության, ընտանիքի պահպանման հետ, մարդիկ նույնպես կնախընտրեն դիմել մարդ- մասնագետների օգնությանը, քան արհեստական բանականության տված խորհուրդներին։ Բանն այն  է, որ արհեստական բանականությունը չի կարող այնքան բազմաշերտ կերպով մտածել, որքան մարդը, հասկանալ ենթատեքստը, պատասխանատվություն ստանձնել ոչ այնքան պոպուլյար որոշման համար, որը կայացվել է, կամ պատասխանատվություն ստանձնել ոչ ստանդարտ կամ ճգնաժամային իրավիճակներում։

Նման որակներն անհրաժեշտ են դատական պրակտիկայում, բժշկության մեջ, վտանգավոր բեռների հետ աշխատելիս, քաղաքաշինության, ռազմական գործում եւ այլն։ Ուսումնասիրություն իրականացնողները կարծում են, որ այս ամենը նկատի ունենալով, արհեստական բանականությունը դեռ երկար է մնալու որպես՝ այսպես ասած, երկրորդ կարծիքի ծառայություն կամ ընդամենը գործընթացների ավտոմատացման օգնական։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image