Քաղաքականություն

Ծիծաղ է առաջանում

Ծիծաղ է առաջանում

Վերաքննիչ դատարանը այսօր հրապարակելու է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատավճիռը։

Վերաքննիչ դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քննադատել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի պարզաբանումները՝ դրանք որակելով անհասկանալի և անհամոզիչ։ Նրա խոսքով՝ անընդունելի է այն մոտեցումը, երբ անտեսվում է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը։

«Հովակիմյանի պարզաբանումը ծիծաղ է առաջանցնում, ի՞նչ է նշանակում Հայաստանի քաղաքացիների որոշումը բանի տեղ չդնել»,- նշել է նա:

Անդրադառնալով Համբարձումյանի թեմային՝ Մամիջանյանը հույս է հայտնել, որ դատարանը որոշում կկայացնի օրենքի և սեփական խղճի համաձայն։

Նա նաև հայտարարել է, որ իր կարծիքով՝ գործը քաղաքական ենթատեքստ ունի և ի սկզբանե կառուցված է եղել Համբարձումյանի գործունեությունը սահմանափակելու նպատակով՝ թույլ չտալու նրա մասնակցությունը քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ընդդիմության կողմից քննարկվող իմպիչմենտի նախաձեռնությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image