Քաղաքականություն

Հենց այս հեռանկարն է անհանգստացնում գործող իշխանություններին

Հենց այս հեռանկարն է անհանգստացնում գործող իշխանություններին

Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ շարունակվում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Վելիցյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունները մտահոգված են գործարարի հնարավոր ազատ արձակմամբ։

Նրա խոսքով՝ ակնկալիք կա, որ ի վերջո կգտնվի դատավոր, որը կկայացնի արդար որոշում, ինչի արդյունքում հասարակությունը հնարավորություն կունենա անմիջական շփում ունենալ Սամվել Կարապետյանի հետ։ Վելիցյանը ընդգծեց, որ հենց այս հեռանկարն է անհանգստացնում գործող իշխանություններին։

Նա նաև հավելեց, որ իշխանությունները գիտակցում են՝ Կարապետյանի ազատության դեպքում նրա շուրջ կարող է ձևավորվել լայն համախմբում, ինչը կարող է ազդեցություն ունենալ հասարակական ու քաղաքական գործընթացների վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image