Հասարակություն

Աննա Հակոբյանի եւ լրագրողների հանդիպումը չի կայացել

Աննա Հակոբյանի եւ լրագրողների հանդիպումը չի կայացել

«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, այն հավանաբար տեղի կունենա հունվար ամսվա ընթացքում, հետաձգման պատճառների մասին չեն հայտնել, ենթադրվում է, որ տիկնոջ հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել։

«Կրթությունը նորաձեւ» է արշավի շրջանակներում Հակոբյանը օրեր առաջ ցանկություն էր հայտնել «կրթել» նաեւ լրագրողներին ու խմբագրություններին հետեւյալ նամակն էին ուղարկել․ «Բարև Ձեզ: Տիկին Աննա Հակոբյանի անունից, դեկտեմբերի 26-ին սիրով հրավիրում ենք ձեզ #կրթվելընորաձևէ արշավի հանդիպում-քննարկմանը: Ձեր կայքից հրավիրվում են երկու անձ՝ մեկ քաղաքական լրագրող և մեկ խմբագիր: Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ: Վայրը՝ կառավարական ամառանոց (Ձորափի 74): Խնդրում եմ նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50 և ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:Խնդրում եմ հաստատել ձեր մասնակցությունը մինչև դեկտեմբերի 23-ը»։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image