Ազգային ժողովի դիմաց հավաքված մարդիկ քիչ առաջ մեկ ժամ ժամանակ տվեցին ՔՊ-ական պատգամավորներին, որ նրանք գան իրենց տներից և ստորագրեն Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախագծի տակ:
Եթե ոչ, ապա խոստացան գնալ նրանց բնակության վայրեր, որ ՔՊ-ականներին ստիպելով բերեն ԱԺ:
Այնուհետև զոհված զինվորների ծնողներից մեկը առաջարկեց, որ ընդդիմադիր պատգամավորները մտնեն խորհրդարան, նստեն իրենց աշխատասենյակներում և սպասեն ՔՊ-ականներին:
Այդ պահից բարձրախոսին մոտեցան ընդդիմադիր պատգամավորները, և արդեն նախկին պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը:
Վանեցյանը դեռ չի խոսել, այս պահին խոսում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Թե ինչ են մտադիր անել քաղաքական առաջնորդները, այս պահին հայտնի չէ:
Մանրամասները՝ տեսանյութում