Երեկ` փետրվարի 14-ի ուշ երեկոյան, մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում: