Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները այսօր հարց են ուղղել՝ արդյոք ընտրություններից հետո նրա առաջին արտասահմանյան այցը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն, և եթե այո՝ ինչ օրակարգով։
Լրագրողների հարցին ի պատասխան վարչապետը նշել է, որ այցերի հարցը կքննարկվի և կիրականացվի ըստ հաստատված պլանի։
«Այցերը կնայենք ըստ պլանի, կառաջարկենք»,- ասել է Փաշինյանը։