Հասարակություն

«Հրապարակ». Նորմա՞լ է, որ Երեւանը երկու տարի է՝ գլխավոր ճարտարապետ չունի

«Հրապարակ». Նորմա՞լ է, որ Երեւանը երկու տարի է՝ գլխավոր ճարտարապետ չունի

Երեւանը 2020-ի օգոստոսի 17-ից գլխավոր ճարտարապետ չունի։ Վերջինն Արթուր Մեսչյանն էր, ով այդ պաշտոնից ազատվեց Հայկ Մարությանի որոշմամբ։ Վերջինս, երբ քաղաքապետ էր, քննարկում էր առհասարակ գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացման հարցը եւ հասավ իր ուզածին՝ մինչեւ պաշտոնանկ լինելը։ Արդյունքում՝ Մեսչյանից հետո մինչ օրս Երեւանը գլխավոր ճարտարապետ չունի։ Երեկ քաղշինկոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ մայրաքաղաքը երկու տարի է՝ գլխավոր ճարտարապետ չունի։ «Նախ՝ պիտի քաղաքապետարանին ուղղեք այդ հարցը, բայց խնդիրը լուծվել է էնպես, որ քաղաքապետարանում գործում է քաղաքաշինական խորհուրդ, եւ ընդհանուր այդ խնդիրները կոլեգիալ կարգով են որոշում»,- ասաց Ղուլարյանը։

- Ստացվում է՝ առաջին դեմքի կարիք այլեւս չկա՞, առանց գլխավոր ճարտարապետի կարողանո՞ւմ են «յոլա տանել» ոլորտը։

- Քաղաքապետի տեղակալներից մեկի վրա դրված են այդ պարտականությունները, եւ նա էլ համակարգում է այդ խորհրդի աշխատանքները։

- Դուք ո՞ւմ հետ եք աշխատում։

- Քաղաքապետի, փոխքաղաքապետի եւ վարչությունների։

- Նորմա՞լ եք համարում այդ իրավիճակը, որ Երեւանը գլխավոր ճարտարապետ չունի։

- Դա անհատական կարծիք կարող է լինել, քաղաքապետարանն էդպես է կարծում, ավագանիով էդպես հաստատվել է, եւ սա օրենքով սահմանված կարգով է։

- Հիմա քաղաքաշինական առումով որեւէ փոփոխություն, Երեւանի դիմագծի փոփոխություն սպասվո՞ւմ են, կամ Դուք, որ նշանակվել եք այս պաշտոնին, ինչ-որ փոփոխություններ ներկայացրե՞լ եք։

- Ես չեմ կարող ինձ կամ որեւէ անհատի գնահատական տալ։ Կառավարությունն արմատապես է փոխել, արմատապես բարելավել է, եւ բոլոր գործառույթները տեղավորված են օրենքի եւ իրավական սահմանումների մեջ։

- Եթե ընդհանուր գնահատենք՝ նախկինում ի՞նչ խնդիրներ կային, որոնք այս պահին լուծել եք։

- Շատ խնդիրներ կան, ես հիմա չեմ կարող երկու րոպեում դրանք ասել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image