Արարատ Միրզոյանը դժվարությամբ համոզել է Նիկոլ Փաշինյանին, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որով դադարեցվում է ՍԴ 3 անդամի լիազորությունները, չհրապարակի 21 օրից շուտ, քանի որ դա օրենքի պահանջն է։ Նախագահ Արմեն Սարգսյանի հապշտապ հայտարարությունը՝ օրենքն ընդունելու օրը, որ ինքը չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը։ Նրա հետ պայմանավորվել են, որ ինքը հայտարարում է այդ մասին, մեկ օր անց էլ ԱԺ նախագահն է հրապարակում՝ ուժի մեջ դնելով օրենքը։ Բայց բարձրացած աղմուկից հետո Միրզոյանը համոզել է վարչապետին, որ ինքն ու պատգամավորներն արդեն մի քանի դրվագով մասնակցել են սահմանադրական կարգի տապալմանը, հակաօրինական փոփոխություններ անել, թույլ տա այդ մեկը չանեն։ Միրզոյանը իր յուրային իրավաբանների հետ քննարկումից հետո հիմնավորումներ են ներկայացրել, որ պետք է պահպանել 21+5 ժամկետը։ Երդվել-խոստացել է, որ ամեն ինչ կանի, ՍԴ-ն «արդեն մերն է»՝ նիստեր էլ չեն հրավիրվի մինչեւ այդ ժամկետը։ Դա էր պատճառը, որ երեկ նա նորից գերազանցեց իր լիազորությունները՝ հայտարարելով, թե ԱԺ ներկայացուցիչը ՍԴ-ին առաջարկել է հետաձգել Քոչարյանի հարցով հուլիսի 7-ին նշանակված նիստը։ Ավելին, տեղեկություններ կան, որ այդ փաստաթղթերը վաղուց են ԱԺ-ին տրամադրել, անգամ իմքայլական պատգամավորներից ոմանք ծանոթ են դրանց։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
×
❮
❯