Հասարակություն

Իմ այդ հայտարարությունից հետո բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, ինչը վկայում է մի բանի մասին

Իմ այդ հայտարարությունից հետո բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, ինչը վկայում է մի բանի մասին

Ես Հայաստանի Հանրապետության տարածքի՝ 29800 քառակուսի կմ լինելու մասին հայտարարություն արեցի, որից հետո Ազգային ժողովի դիմաց բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ։ Սրանից ակնհայտ դարձավ, որ մենք, որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այդքան էլ լավ պատկերացում չունենք։

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում  2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհդարանական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների ու ձախողումների, ըստ էության, անկյունաքար։ Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, տարածքային ամբողջականության հետ»,- պնդեց Փաշինյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image