Հասարակություն

Քաղաքապետարանը «կանաչապատում է» նստարանները

Քաղաքապետարանը «կանաչապատում է» նստարանները

Այս լուսանկարն արված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Երևանի քաղաքապետարանը կարծես թե որոշել է մայրաքաղաքի կանչապատումն սկսել նստարաններից՝ դրանք ավելի հեշտ է կանաչապատել. պարզապես հարկավոր է կանաչ ներկել և վերջ: Կամ էլ հավանաբար որոշել են ազատվել նախկինների մասին հիշեցնող ամեն ինչից՝ նախկինների օրոք տեղադրված շագանակագույն նստարանները «հեղափոխական» կանաչով ներկելով:

Համենայնդեպս, դա հինը մաքրելու ավելի հեշտ տարբերակ է, քան նոր նստարաններ տեղադրելը, համ էլ միամիտներին կթվա, թե քաղաքապետարանը նոր նստարաններ է տեղադրել, հետևաբար ապրի՛ քաղաքապետարանը:

src=https://scontent.fevn5-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/67837782_481851096000264_7012103558958940160_n.jpg?_nc_cat=111&_nc_oc=AQmAw3ZWfqBH2Ngoo3seOHOosnCYtAL0GpxrP4IHu000Dwt0Np9jV4AtCShQPyDhoEQ&_nc_ht=scontent.fevn5-1.fna&oh=b9846b0c71b4d186c6f94fd681d6f981&oe=5DCF3BE3

Ամենաընթերցված

×
Gallery Image