Միջազգային

Սեւամորթ պատգամավորներին սպառնալից նամակներ են առաքվել․ սկսվել է հետաքննություն

Սեւամորթ պատգամավորներին սպառնալից նամակներ են առաքվել․ սկսվել է հետաքննություն

Փարիզի դատախազությունը սկսել է հետաքննություն, պարզելու համար, թե ով է ուղարկել ռասիստական սպառնալից նամակներ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության սեւամորթ պատգամավորներին։

Վիրավորական նամակներ ստացել էին Դանիել Օբոնոն, Ալի Դիուարան, Կարլոս Մարտենս Բիլոնգան եւ Նադեժ Աբոմանգոլին։ BFMTV-ի հաղորդման համաձայն, այս մասին ահազանգը ուղարկվել է այս տարվա ապրիլի 16-ին, Ատելության դեմ պայքարի կենտրոնին։

Հետաքննությունը անցկացնելու է անձի դեմ հանցագործությունների դեմ պայքարի քննչական բրիգադին։ Ահազանգն ուղարկվել է, որպեսզի բացահայտվեն նրանք, ովքեր պատասխանատու են սեւամորթների նկատմամբ ռասիստական ատելության հրահրման մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image