Ինչպես հայտնի է, «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆի երկու խաղերի արդյունքում 4։3 հաշվով պարտության մատնեց «Ռուժոմբերոկին» և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ մրցաշարի հիմնական փուլ։
Քիչ առաջ կայացավ Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությունը: Պարզ է դարձել, որ «Նոան» ուժերն է չափելու նաև Լոնդոնի «Չելսիի» հետ: Հանդիպումը սակայն կայանալու է ոչ թե Հայաստանում, այլ Անգլիայում: