Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Մոսկվա-Սիմֆերոպոլ ուղևորատար գնացքի շոգեքարշի վրա, հայտարարել է Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը։
Հարձակման հետևանքով զոհվել է մեքենավարի օգնականը և վիրավորվել մեքենավարը։ Ուղևորներ չեն տուժել։
Ղրիմում ուղևորատար գնացքների կանոնավոր երթևեկությունը դադարեցվել է, հայտարարել է Գրանդ Սերվիս Էքսպրեսս-ը։ Անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Ղրիմի բոլոր գնացքների ուղևորները տարհանվել են։
Մոսկվա-Սիմֆերոպոլ և Սանկտ Պետերբուրգ-Սիմֆերոպոլ երկու գնացքների ուղևորները ավտոբուսով տարհանվել են Սիմֆերոպոլ։