Փաշինյանն այնպիսի բաներ է ասում, որ անընդհատ իրենով լինեն մարդիկ ու խոսեն։ Օրինակ, երբ ասում էր․ «Թող այսօր մեզ համարեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50-100 տարի անց Հայաստանը լինելու է պետություն»։ Սա արդեն հռետորական փայլ է՝ մարդկանց մտքում ստեղծելով տեսարան, որտեղ Նիկոլը ու մենք՝ մեր սերունդները, նստած ենք հարյուրամյակի սեղանի շուրջ։ Մարդիկ հումորի մեջ են այս ամենը տեղավորում ու սկսում պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանն ու իրենք 100 տարի հետո որտեղ են լինելու։
Երբ կարճաժամկետ բաներ է ասում, որ մարդիկ չեն տեսնում, բայց ինքը ասում է, ավելի պատկերավոր է արտահայտում․ «Մենք երկու ատոմակայան ենք ստեղծել վերջին յոթ տարում՝ առանց աղմուկ- աղաղակի։ Բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել, ոչ մի բան չենք արել, այս դահլիճում կայացրել ենք որոշումներ, ու ստեղծել են երկու հատ ատոմակայան»։ Սա ասում է մի մարդ, որ մանկապարտեզի վերանորոգման կամ սանհանգույցի տեղադրման ժամանակ աղմուկ- աղաղակ է բարձրացնում, ելույթ ունենում , ժապավեն կտրում։ Մնում է հարցնել՝ որ երկու ատոմակայան ես կառուցել, խի՞ չես Ռուսաստանի կաթիկից կտրվում․․․ Որ երկու ատոմակայան ես կառուցել, ՏԿԵ նախարար Խուդաթյանի ասելով էլ էլեկտրաէներգիա եք արտահանում նաև Վրաստան և Իրան, մինչև հիմա ռուսական էներգետիկ կախվածությունից ինչու՞ դուրս չես եկել նույն արագությամբ ու արդյունավետությոամբ։
Որ ասում ես «Մենք ատոմակայանից կրկնակի ավել, երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չեն էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել ելույթ չրենք ունեցել», ինչու՞ Ռուսաստանի փեշերից բռնած՝ կաթիկ ես ուզում։