Կգա ժամանակ, եւ վավերագիրները կկազմեն Նիկոլ Փաշինյանի թեւավոր խոսքերի բառարան, արտառոց մտքերի հատընտիր ու կհրատարակեն, որոնք կարդալով` սերունդները կապշեն, թե նման մտքեր ունեցող անձն ինչպես է 7 (գուցե` ավելի) տարի կառավարել մեր երկիրը 21-րդ դարի այս բարդ փուլում: Դժվար է ասել, թե որը կլինի ամենահիշարժան միտքը: Սերունդների համար շատ դժվար կլինի ընտրություն կատարել հարյուրավոր մտքերի մեջ: Դրանց միայն մի փոքր մասը թվարկենք. «պատերազմը չի եղել իմ օրոք, այլ ես` պատերազմի», «ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետեւ, եթե սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը կունենայի», «աղքատությունը ձեր գլխում է», «անվտանգությունը ձեր գլխում է», «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավո՞րն եմ», «Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է», «ինչպես Հիսուս Քրիստոսն անդամալույծին ասել է` վեր կաց եւ քայլիր... այսօր ինձ իրավունք եմ վերապահում` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ... ասել հայ ժողովրդին` վե՛ր կաց եւ քայլի՛ր, դու անդամալույծ չես», «մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք գալիս, ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս», «պլյուս-մինուս 50 զոհ», «Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»», «եկել է ժամանակը, որ մենք՝ ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը», «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին», «Արեւմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է եւ Շիրակի մարզը»: Շարքն անվերջ է: Որոշ մտքեր խոսում են այն խառնաշփոթի մասին, որը տիրում է Հայաստանը կառավարող անձի գլխում, մյուսները` իշխանությունը պահելուն եւ հանրությանը կառավարելուն ուղղված ջանքերի:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯