Հասարակություն

Ինչ հիմքով է դատավորը կալանավորել Տոնոյանին

Ինչ հիմքով է դատավորը կալանավորել Տոնոյանին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու՝ առաջին ատյանի որոշումը մեկ շաբաթ առաջ բողոքարկվել է վերաքննիչ դատարան, սակայն դեռեւս դատավորի չի մակագրվել։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝  Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, չեն եղել նաեւ առերեսումներ։ Նա նաեւ փոխանցեց, որ հնարավոր է առաջիկայում Տոնոյանը խոսքով հանդես գա․ «Ոչինչ հնարավոր չէ բացառել»։

Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքին՝ նշեց․ «Բացի հերքելուց ուրիշ ոչինչ հնարավոր չէ անել, առնչություն չկա։ Առայժմ այսքանը կարող եմ ասել»։

Փաստաբանը նաեւ ավելացրեց, որ կալանք տվող դատավորը գտել է, որ առկա է խոչընդոտելու հիմքը։

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմն այսօր հայտարարել էր, որ նախկին պաշտոնյան առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image