Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագունարի ժամանակ անդրադարձավ տասը տարի առաջ այս օրերին տեղի ունեցած պատերազմական իրադարձություններին՝ հիշեցնելով, որ այն ավարտվել է ապրիլի 5-ին, երբ հակառակորդը, իր պնդմամբ, ստիպված է եղել հրադադար խնդրել։
Սարգսյանը կոչ արեց ներկաներին չմոռանալ և հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների հիշատակին՝ ընդգծելով նրանց ցուցաբերած բացառիկ քաջությունն ու անձնազոհությունը։ Նրա խոսքով՝ այդ օրերին զինվորները բազմաթիվ հերոսական դրսևորումներ են ունեցել։
Համագումարի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ոչ միայն այդ պատերազմի, այլև բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած հայորդիների հիշատակը։
«Ապրիլյանի ժամանակ մեր զինվորները թշնամու պլանները ձախողեցին, մի քանի օրում պարտադրեցին հրադադար»,- ասաց նա: