Սպորտ

Հայտնի են «ամենից անառիկ» ֆուտբոլային դարպասապահները

Հայտնի են «ամենից անառիկ» ֆուտբոլային դարպասապահները

IFFHS-ը՝ Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան, հրապարակել է ֆուտբոլային ամենից անառիկ դարպասապահների ցանկը՝ ըստ ազգային եւ միջազգային մրցաշարերի։ Այդ ցուցանիշում բացարձակ ռեկորդակիրը բելգիական «Բրյուգեի» դարպասապահ Դանի Վերլինդենն է։ Նա կարողացել է անառիկ պահել իր դարպասը 1390 րոպե։

Երկրորդ տեղում նիդերլանդական հավաքականի դարպասապահ Էդվին վան դեր Սարն է։ Նա անառիկ է պահել իր դարպասը 1311 րոպե։ Եռյակը եզրափակում է լյուքեմբուրգյան «Դիֆերենժ 3»-ի դարպասապահ Ֆելիպեն, ով անառիկ է պահել իր դարպասը 1291 րոպե։ Նարեկ Հարությունյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image