Հարցազրույց

Միտինգ անում են, որ ի՞նչ լինի` նոր տարածք չի հանձնվում, ինչ եղել է` եղել է, հիմա ամեն ինչ նորմալ է

Միտինգ անում են, որ ի՞նչ լինի` նոր տարածք չի հանձնվում, ինչ եղել է` եղել է, հիմա ամեն ինչ նորմալ է

Հոկտեմբերի 2-ի երեկոյան Երկրի բնակիչներն ականատես կլինեն աստղագիտական հետաքրքիր երևույթի՝ Արեգակի խավարման, սակայն ոչ բոլորին կհաջողվի իրական կյանքում տեսնել դա։  Խավարումը կլինի օղակաձև` մասնակի, որի ժամանակ երկրագնդի մակերևույթը կհատվի լուսնային կոնաձև ստվերի հետ, քանի որ Լուսինը Երկրից շատ հեռու է Արեգակն ամբողջությամբ ծածկելու համար: Սակայն Հայաստանի բնակիչները դա չեն տեսնի` արևի խավարման օղակաձև փուլը կարելի է դիտել Հարավային Ամերիկայի հարավում, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավ-արևելյան գոտիներում։ Խավարման առավելագույն փուլը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:45-ին, երբ Լուսինը կծածկի Արեգակի տրամագծի 93 տոկոսը, և դա տեղի կունենա Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան գոտում հորիզոնից 69° բարձրության վրա: 

Աստղաբան Լյուսյա Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ սա ամենավտանգավոր շրջանն է և այս փուլում անգամ չի կարելի ամուսնանալ, բիզնես հիմնել, քանի որ արևի խավարումն ունի մեծ ազդեցություն: Աստղաբանի պնդմամբ` նրանք, ովքեր այս շրջանում չարագործությունների և դավաճանությունների մասնակից կդառնան, 9 ամիս անց լուրջ առողջական խնդիրների առաջ կկանգնեն:

- Սեպտեմբերի 18-ին եղել է լուսնի խավարումը, հոկտեմբերի 2-ին արևը կխավարի: Սեպտեմբերի 18-ից մինչ օրս այս ժամանակահատվածը կոչվում է խավարման միջանցք: Այս ընթացքում ոչ մեկին վատ, սխալ գործողություններ անել չի կարելի, մինչև անգամ` ամուսնանալ, նոր աշխատանքներ պլանավորել, բիզնես սկսել և այլն: Եթե ամուսնությունն արգելված է, դա նշանակում է, որ ոչ մի բան անել չի կարելի, ինչո՞ւ, որովհետև հետևանքները կարող են լինել վտանգավոր: Ապրիլին էլ է եղել խավարում: Նրանք, ովքեր այդ շրջանում սխալներ, սրիկայություններ, դավաճանություններ են արել, պետք է այժմ դրանք մաքրեն: Մարդիկ այս շրջանում շատ են հիվանդանում, հատկապես ստամոքսի և սրտի հետ կապված: Հիմա նորից սրիկայություններ են անում, եթե վերջ չտան այդ ամենին, 9 ամիս անց ավելի ուժեղ հարվածներ կստանան, որովհետև 9 ամիս անց ավելի մեծ խավարում է սպասվելու:

- Արևի խավարման օրը` հոկտեմբերի 2-ին ընդդիմադիրները բողոքի ակցիա են սկսում:

- Շատ սխալ բան են անում: Ոչ մի բան այս փուլում չի կարելի անել: Նորից ժողովրդի ուղեղը կմթագնի և շատ վատ կլինի, թե կազմակերպողների և թե ժողովրդի համար: Ոչ մի բանի նրանք չեն հասնելու` այն էլ արևի խավարման շրջանում: Արևը կրակ է: Այն մարդիկ, ովքեր սխալ են, բայց կարծում են, որ իրենք ճիշտ են, կարող են ինֆարկտ ստանալ: Սինթեզի շրջան է, պետք է մաքրվել հիմա, միտինգը սխալ է: Ինչո՞ւ են անում, որ ի՞նչ լինի: Թող միտինգ անեն, որ ծառերը չկտրեն, թող միտինգ անեն, որ շներին, կատուներին չսպանեն, անօթևան ընտանիքներին, ում երեխաներին կարիճները կծում են տուն տան, թե չէ միտինգ անում են, որ ինչ լինի, էլ պատերազմ չկա, նոր տարածք չի հանձնվում, ինչ եղել է` եղել է, հիմա ամեն ինչ նորմալ է: Լավ է` գոնե եկեղեցին բացվեց, փառք Աստծո գոնե մի լավ բան եղավ: Տա Աստված, որ մի քանի ամսվա ընթացքում հավատքը մեր ժողովրդի մեջ ավելի խորանա, որ համոզվեն իսկապես Տերը կա, հիմա շատ են աղանդավորները, շատ են: Մի խոսքով` հիմա ով սխալ է, անարդար է, նա ոչ մի բանի չի հասնելու:

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image