Այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը մոտավորապես 17․ 30-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում մի երիտասարդ ցանկացել է Ոսկեպար գետում լողանալ:
Նա բարձունքից գետն է ցատկել եւ ժայռին բախվել` գլխի վնասվածք ստանալով: 21-ամյա երիտասարդի վնասվածքը մահացու է եղել։ Նա Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի բնակիչ է։ Երիտասարդը մեկ տարի առաջ էր վերադարձել պարտադիր զինծառայությունից։