Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավտոբուսում քաղաքացիների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է առողջապահական ապահովագրության թեմային։
Փաշինյանը, նկատելով, որ տարեց քաղաքացին հազում է, խորհուրդ է տվել դիմել բժշկական ստուգման՝ հիշեցնելով, որ հնարավոր է օգտվել առողջության ապահովագրությունից։ Ի պատասխան՝ քաղաքացին նշել է, որ նախընտրում է բժիշկներից հեռու մնալ և անհրաժեշտության դեպքում մեղր օգտագործել։
«Խի՞ եք հազում, առողջապահության ապահովագրություն ունեք, գնացեք ստուգվեք»,-նշել է նա: