Հասարակություն

«Հրապարակ». Միլիոններ են ստանում, բայց մի կայք չեն կարողանում աշխատեցնել

«Հրապարակ». Միլիոններ են ստանում, բայց մի կայք չեն կարողանում աշխատեցնել

Տեւական ժամանակ է՝ Տավուշի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը չի գործում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հոկտեմբերի 27-ին հարցում էի արել․ «Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը երբվանի՞ց չի գործում, ո՞րն է դրա պատճառը, կայքը ե՞րբ կվերագործարկվի»։

Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզպետի աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքը որոշակի տեխնիկական պատճառներով աշխատում է ընդհատումներով։ Ներկա պահին ընթանում են սպասարկման բարելավման հետ կապված (սերվերում ծավալի ընդլայնման եւ այլն) աշխատանքներ»։ Մարզպետի աշխատակազմից չեն պատասխանել, թե կայքը երբվանից չի աշխատում եւ երբ կվերագործարկվի։ Պետական բյուջեից ամեն տարի հարյուրավոր միլիոն դրամներ են հատկացվում Տավուշի մարզպետարանի պահպանության ծախսերի համար, 2025 թվականին Տավուշի մարզպետն ու նրա աշխատակազմի պաշտոնյաները, ընդհանուր առմամբ, ավելի քան 67 միլիոն դրամ պարգեւավճար են ստանալու՝ մինչեւ տարեվերջ։ Պարզ չէ, թե ինչ են անում, ինչով է չափվում նրանց աշխատանքի արդյունավետությունը, սակայն փաստ է, որ անգամ մարզպետարանի ինտերնետային կայքը չեն կարողանում աշխատեցնել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image