Քաղաքականություն

Արցախի վրա թքած ունեցողը խիստ վիրավորվում է՝ երբ թքած ունեն տնտեսական ենթակառուցվածքի վրա 

Արցախի վրա թքած ունեցողը խիստ վիրավորվում է՝ երբ թքած ունեն տնտեսական ենթակառուցվածքի վրա 

Այո, Արցախի վրա թքած ունեցողը խիստ վիրավորվում է՝ երբ թքած են ունենում տնտեսական ենթակառուցվածքի (ՀԷՑ) վրա: Հատկապես եթե այն սեփականատեր ունի, և վերջինս էլ հենց թքած ունի դրա վրա: Խոսքը ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի մասին է, ում նախորդ օրը փորձեցին մասկի շոու բեմադրելով՝ բերման ենթարկել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրամանով: Եվ ում նկատմամբ քրեական գործ հարուցեցին համարյա թե անմեղ արտահայտության համար: Ով ժամանակին գնել է ՀԷՑ-ը ՀՀ կառավարությունից և ներդրումներ է կատարել դրանում: ՀՀ վարչապետ կոչվածն էլ որոշել է պետականացնել ՀԷՑ-ը, սեփականատերն էլ նման վերաբերմունք է արտահայտել այդ որոշման առնչությամբ: Չնայած կարող էր դիմել միջազգային արբիտրաժային դատարան և կլորիկ գումար պոկել Հայաստանից: Այդ ամբողջը կլիներ իսկական կրկես՝ եթե չլիներ այդքան զավեշտա-ողբերգական:

Զարգացումներին հետևելով՝ արձանագրենք, որ, վարչապետի աթոռից կառչած անձի ասելով, Սամվել Կարապետյանը դրսից Հայաստան եկած մարդ է: Այսինքն, Հայաստանում ծնված ու մեծացած, Ռուսաստանում կարողություն ձեռք բերած, դրա մի մասը Հայաստանում և Արցախում ներդրած անձը դրսեցի է: Եվ որպես դրսեցի՝ վերջինս իրավունք չունի «պարտադրել» (չակերտավոր, քանի որ նման պարտադրանք չի եղել) իր կամքը: Ասվածի զավեշտը կայանում է նաև նրանում, որ ընթացքում չի մոռանում իր կողմից կառավարվող երկիրը բնութագրել որպես ժողովրդավարական: Եվ օրենսդրության ու բարոյականության վրա թքած ունենալով՝ դիմում է «ամենակոշտ և ամենակոպիտ միջոցի՝ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունն,- իր ասելով,- պաշտպանելու համար»:

Ինքը, բնականաբար, ցանկություն չունի տեսնելու, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է պաշտպանել ոչ թե Սամվել Կարապետյանից կամ նրա նմաններից, այլ արտաքին թշնամուց: Որի (Իլհամի) կամքը չի դադարում կատարել՝ բացարձակ որևէ արժեք չունեցող թղթի կտոր ձեռք գցելու նպատակով: Եվ եթե որևէ տեղից սպառնում են Հայաստանի հեղինակությանը, ապա դրա աղբյուրը կրկին ոչ թե ռուսաստանաբնակ հայ գործարարն ու բարերարն է, այլ արտաքին նույն թշնամին: Իհարկե, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տեսողությունը թույլ չի տալիս, որպեսզի ինքը նկատի դա: Եվ եթե որևէ մեկը վիրավորական տոնով խոսում է  մեր երկրի հասցեին, ապա դա կրկին ոչ թե Սամվել Կարապետյանն է, այլ արտաքին հենց նույն թշնամին։ Իհարկե, այս երևույթը ևս նկատելի չէ երբեմնի «դուխով» Նիկոլի համար:

Անցնենք Արցախի վրա թքած ունենալու երևույթի նյութական մասին: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ենք մենք կորցրել զուտ տարածքի առումով՝ կատարեմ համեմատություն: Արցախի հետ միասին Հայաստանն ուներ ավելի քան 42 հազար քառ/կմ տարածք: Արցախի կորստյամբ Հայաստանը կորցրել է իր տարածքի մեկ երրորդ մասը: ՌԴ տարածքը կազմում է ավելի քան 17 մլն քառ/կմ: Հեռավոր Արելքում գտնվող՝ 5-6 տասնյակի հասնող Կուրիլյան կղզիախմբի տարածքը կազմում է ընդամենը 10500 քառ/կմ: Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած ճապոնիան Ռուսաստանից պահանջում է խմբի 4 մեծ կղզիները: Որոնց տարածքը կազմում է 5-6 հազար քառ/կմ, կամ ՌԴ ողջ տարածքի 0,03 տոկոսը: Ռուսաստանը հրաժարվում է վերադարձնել, ու Ճապոնիան էլ հրաժարվում է խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ: Եթե հանուն խաղաղություն հաստատելու ՌԴ-ն վերադարձնի 4 կղզիները, ապա դրանց կորուստը 10,000 անգամ ավելի պակաս կլինի, քան Արցախի կորուստն էր մեզ համար: Բայց ինչպես տեսնում ենք, ՌԴ ոչ մի ղեկավար թքած չի ունեցել Կուրիլների մի մասի վրա: Ի դեպ, նույնիսկ այն ժամանակ, երբ պատկերացում չկար, որ դրանց հարող տարածքում կարող են գտնվել նավթագազային պաշարներ:

Եթե ոմանց կարող է թվալ, թե միայն Ռուսաստանի ղեկավարությունն է այդպիսի «ժլատը»՝ ի տարբերություն «մեծահոգի» Նիկոլի, ներկայացնեմ մեկ այլ օրինակ: Հարավ-արևելյան Ասիայում գտնվող Ինդոնեզիա պետության տարածքը կազմում է 1,9 մլն քառ/կմ: Այն բաղկացած է շուրջ 17,5 հազար կղզիներից: Նրա տարածքի մեջ է գտնվում Թիմոր կղզին, որի արևելյան մասն առանձին պետություն է՝ Արելյան Թիմոր անվանումով: Այն 1975 թվականին անկախություն է ստացել Պորտուգալիայից, մեկ տարի անց նվաճվել է Ինդոնեզիայի կողմից, 23 տարի պայքարել է անկախության համար և վերջապես այն ստացել է հանրաքվեի միջոցով: Փոքր այդ պետության տարածքը կազմում է ընդամենը 15 հազար քառ/կմ կամ ավելի քան 126 անգամ փոքր Ինդոնեզիայի տարածքից՝ կազմելով վերջինիս տարածքի շուրջ 0,8 տոկոսը: Այսինքն, այդ կտորի համար Ինդոնեզիան 23 տարի իր տարածքի մի մասում պատերազմ էր վարում: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն, օրինակ, բանի տեղ չի դնում նույն թշնամու կողմից 2020-ից հետո բուն ՀՀ տարածքի 0,7 տոկոը զավթելու խնդիրը: Ավելի ճիշտ, փորձում է հիմարի տեղ դնել մարդկանց՝ ասելով, թե վերը նշված թղթի կտորի ստորագրման դեպքում թշնամին դա վերադարձնելու է կամովին: Մնում է, որ ասես՝ իյա՜, իրո՞ք…
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image