Այս տարվա հունվար-հունիս ամիսներին՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով դեպի Թուրքիա տեղափոխվել է 11 միլիարդ 442,2 միլիոն խորանարդ մետր գազ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլում տեղ գտած պաշտոնական վիճակագրական տվյալներից։ Համաձայն դրանց, դա 1,8 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա առաջին կիսամյակի նույն ցուցանիշը։
Ընդհանուր առմամբ՝ հաշվետու շրջանում մագիստրալային նշանակության գազամուղներով տրանսպորտայնացվել է 20 միլիարդ 792,2 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը 2,6 տոկոսով ավելին է՝ անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշից։ Այդ ծավալի 55 տոկոսը բաժին է նկնում ԲԹԷ խողովակաշարին։