Դեռևս նոյեմբերի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, ազդված այդ օրը Նիկոլ Փաշինյանի կատարած մի գրառումից, իր ֆեյսբուքյան էջում գրեթե սպառնալի տոնով մի գրառում էր կատարել՝ նշելով․ Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։
Դրանից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն Բադալյանն այդպես էլ մանդատը վայր չի դրել։
Այսօր նա դժկամությամբ, բայց պատասխանեց այդ հարցին՝ ինչու չի դրել մանդատը։
«Ես փոխեցի իմ որոշումը, չեմ գտնում, որ պարտավոր եմ հիմա բացատրել»,-ասաց նա։
Ինչ-որ ճնշումնե՞ր են եղել իր վրա, Բադալյանն ասաց՝ չի մեկնաբանում այդ հարցը։
Ինքն այդ օրը հուզականությա՞ն ֆոնի ազդեցության տակ է այդ որոշումը կայացրել, Բադալյանն ասաց․ «Համարենք՝ հուզականության ֆոնի ազդեցության տակ է եղել»։
Այսինքն՝ ինքն այն ժամանակ մտածում էր, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, հետո հասկացավ, որ սխա՞լ չէ։
«Մանդատը չեմ դրել, դա իմ գործն է։ Ուրիշ հարցեր կա՞ն»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։