Քաղաքականություն

Դեսպանները Դիլիջանում երկու օր քննարկել են արտաքին քաղաքական հարցեր

Դեսպանները Դիլիջանում երկու օր քննարկել են արտաքին քաղաքական հարցեր

Մենք շաբաթ օրը գրել էինք, որ դեսպանահավաք է կազմակերպվել եւ արտերկրում հավատարմագրված բոլոր ՀՀ դեսպանները ժամանել են Հայաստան` դեսպանների ամենամյա խորհրդակցությանը մասնակցելու: Գրել էինք, որ ավանդաբար դեսպանները մեկնում էին Արցախ, երբեմն այդ հավաքները հենց Արցախում էին կայանում եւ դեսպաններին անպայման շրջայցի էին տանում սահման, զորամասեր եւ պաշտպանության նախարարներն էին նաեւ ներկայացնում իրավիճակը: Սակայն հիմա ՀՀ իշխանությունն այլ քաղաքականություն է վարում եւ բնականաբար` Արցախ մեկնել էլ չեն կարող, ուստի որոշել են դեսպաններին տանել Դիլիջան` հանգստանալու եւ արտաքին քաղաքական հարցեր քննարկելու:

Քիչ առաջ կառավարությունից հաղորդագրություն ստացանք Դիլիջանում օգոստոսի 26-ին 28-ն անցկացվող դեսպանահավաքի մասին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին: Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ»։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image