Ահա այն «սենսացիոն» լուրը․ Նիկոլ Փաշինյանը վերջապես գտավ ամենաբարձր վստահության արժանացած անձին, որին կարելի է հանձնել ամենախոցելի խումբը՝ թոշակառուներին։ Ո՞ւմ մասին է խոսքը։ Ճիշտ եք գուշակում․ Արսեն Թորոսյանի։
Այո՛, նույն Արսենը, որին ժողովուրդն արդեն վաղուց անվանում էր դոկտոր մահ։ Նույն Արսենը, որ կորոնավիրուսի օրերին հիվանդանոցների դռները փակեց հիվանդների դեմ, ասելով՝ «տեղ չունենք»։ Նույն Արսենը, որի օրոք շտապօգնության մեքենաները խցանվում էին, իսկ մարդիկ՝ ոչ թե բուժվում, այլ հերթով գնում էին դեպի գերեզման։
Հետո Փաշինյանը իբր ցուցադրական «քրեական գործ» հարուցեց նրա դեմ։ Տարիներ անցան, գործը մնաց, իհարկե, դատարկ թղթի պես, իսկ Արսենը հիմա վերադառնում է՝ ոչ թե առողջապահության նախարարություն ղեկավարելու, այլ սոցիալական հարցեր լուծելու։ Այսինքն՝ թոշակառուների հարցերը։
Հարց է առաջանում․ իսկ գուցե սա թոշակառուներին «մահվան ճանապարհելու» ամենակարճ ու ապահով տարբերա՞կն է։ Վերջիվերջո, բժիշկը, որին ժողովուրդը անվանեց մահվան նախարար, հիմա դառնում է թոշակառուների նախարար։ Սա արդեն գիտական փորձի նման մի բան է․ ինչպես ավելի արագ ազատվել սոցիալական բեռից։
Այսպիսով՝ թոշակառուներ ջան, եթե մտածում էիք, որ ձեզ սպասում են բարձր թոշակներ, էժանացված դեղորայք կամ սոցիալական արդարություն, մի սխալվեք։ Ձեզ սպասում է Արսեն Թորոսյանը՝ իր հատուկ մեթոդաբանությամբ։ Ինչպես ասում են, «քրեական գործից մինչև նախարարական պարգև»․ սա միայն Փաշինյանի մոտ է հնարավոր։