Այլ

Մոսկվան ստերին չի հավատում․․․   

Մոսկվան ստերին չի հավատում․․․   

Տեսել է, որ «Զանգեզուրի միջանքի» մասով Պուտինը հեչ բան չի ասում՝ Ռուսաստանի համար տա՞ք է, գո՞լ է, սա՞ռն է, որոշել է ամերիկյան Fox News-ին հարցազրույց տալ և Ռուսատանին ու Իրանին բացատրել, որ  իրենք էլ շոշափելի օգուտ կստանան։ Լսենք Փաշինյանին․ «Ես նկատի ունեմ, որ եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն ու Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կստանան շատ կարևոր և իսկապես շոշափելի, փաստացի աննախադեպ օգուտներ»։ Հայաստանն առ այսօր իր օգուտը չի հասկանում։ Թիմով ճղվում, բացատրում են, բայց մեկ է, մարդիկ ասում են՝ «Զանգեզուրի միջանքը»  տվել ես, չէ՞։ Թրամփի ուղին ու «Զանգեզուրի միջանքը»  նույնը չե՞ն։ Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի օգուտն ակնհայտ է, բա Հայաստանի, Ռուսաստանի ու Իրանի օգուտը ո՞րն է։

Դա հո վարձով սենյակ չի, որ տաս ու մի քանի տոկոս օգուտի մասին մտածես, դա միջանցք է, որով ապահովվում է առաջին հերթին մեր ու այդ երկրների անվտանգությունը։ Օգուտից առաջ անվտանգության մասին մտածեիր, խորհրդակցեիր տարածաշրջանի երկրների հետ։ Արել, հիմա եկել օգու՞տն ես բացատրում։  Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ն իրենց անվտանգությունն են Հայաստանի  հաշվին ամրապնդում, քո արածն ի՞նչ է։ Հասկացանք, Հայաստանը   «պրախադնոյ դվոր» ես սարքել, մեզ էլ խաբում ես,  թե Թրամփի խաչմերուկ է, «Զանգեզուրի միջանք» չի։ Թիմակիցներդ դոշ են ծեծում, երդում ուտում, թե դա մեր օգու՜տն է, մեր հաղթանա՜կը։ Երգեր են ձոնում, Հ1-ում քիչ է մնում Թրամփի շուրջ պարեն։ Քեզ թվում է՝ հայ ժողովրդին համոզել, հիմա էլ Պուտինի՞ն ես համոզում, որ լավ բան ես արել։ Ասեմ, որ զուր ջանքեր են։ Մոսկվան   ստերի չի  հավատում․․․ Հիշեցնեմ, որ այսօր 2018-ը չի,  ժողովուրդը քեզ չի հավատում։ Մի փոքրիկ մասսա է շուրջդ, նրանք էլ կցրվեն, տներով կգնան։ Թիմային աշխատանքով միջանցք չեն հանձնում, 100 տարի վարձով չեն տալիս, չեն արտապատվիրակում, անունը չեն փոխում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image