«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի կողմից իր հասցեին հնչեցրած դրական գնահատականների մասին՝ անդրադառնալով նաև սեփական մոտեցմանը ֆուտբոլում։
Հայ ֆուտբոլիստի խոսքով՝ մարզչի ջերմ խոսքերը հաճելի են, սակայն դրանք չեն կարող հիմք դառնալ ինքնագոհության համար։ Մխիթարյանը ընդգծել է, որ ֆուտբոլում անցյալում արվածը արժեք չունի, եթե ամեն օր չաշխատես ամբողջ ուժով և նվիրվածությամբ։ Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր խաղացող պարտավոր է շարունակաբար ապացուցել իր օգտակարությունը թիմի համար։
Մխիթարյանը նշել է, որ 36 տարեկանում բարձր մակարդակով խաղալը հեշտ չէ, սակայն թիմակիցների և մարզչական շտաբի աջակցությունը իրեն օգնում է պահել մրցունակ վիճակը։ Նա հավելել է, որ ամեն օր փորձում է դաշտում ցույց տալ իր լավագույն տարբերակը և հնարավորինս օգտակար լինել «Ինտերին»։