«Երկրի կործանարարները կործանում են մեր երկիրը եւ այլեւս չգիտեն ինչ մոգոնեն, որ մարդիկ հասկանան, որ նրանք հայ ազգի ու Հայաստանի շահերը սպասարկողները չեն եւ դրա համար բացահայտորեն հարձակվել են այն արժեքների վրա, որոնք դարերով պահպանել են մեր ինքնությունը»,-ասում է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն` անդրադառնալով Բագրատ եւ Միքայել սրբազանների ձերբակալություններին եւ իշխանության հակաեկեղեցական արշավին:
«Եվ հիմա ծիծաղելի պատմություններ են հորինում, ահաբեկիչներ են համարում այն սրբազաններին, որոնց ամբողջ կյանքը նվիրում է իրենց ազգին, պետությանը, եթե Բագրատ Սրբազանի մեկ օրվա արածը այս ՔՊ-ական ոհմակն արած լիներ, սրանց հոխորտոցները չէր դադարի եւ հիմա այս անիրավները փորձում են անվանարկել մեր հրաշք հոգեւորականներին: Այդ ոհմակը, որ անգամ անմեղության կանխավարկածն է շրջանցում, փորձում է այդպես ծառայել, որ նոր մսուրքի առաջ տեղ ունենան, որովհետեւ նոր ընտրություններն առջեւում են եւ պետք է այդ մսուրքի առաջ կապվեն որպես անասուններ, քանի որ նրանց որեւէ հոգեւոր արժեք չի հետաքրքրում: Սրանք ամեն ինչ ջնջում են իրենց մորթի համար, այս պատեհապաշտները ու պնակալաեզները, որոնք իրենք էլ են զարմացած, թե ինչու այս ազգը չի հասկանում, որ բերել է մարդկանց մի խումբ, որոնք որեւէ կերպ չեն կարող լրջանալ, քանի որ այդ արժեքների կրողը չեն, բարոյականության այն կշիռը չունեն, որ հասկանան` չի կարելի հարձակվել այն տաճարի վրա, որը դարեր շարունակ ազգ ու երկիր է պահել: Համեմատության կարգով ասել եմ` գնում եք Հռոմի պապի առաջ ծնկում եք, ձեռներն եք պաչում, այն դեպքում, որ մենք պատմությունից գիտենք, թե ինչ պատմություններ կան Հռոմի պապերի հետ կապված, անգամ մանկապղծությունների մասին են խոսում, դրանք վեր չեք հանում, ալենչիկները բան չեն ասում դրան, գնում- պաչում են` ձեռքն էլ, ոտն էլ ու հիմա եկել են ուզում են Վեհափառին անվանարկել, ծաղրել: Վեհափառը, որ փռշտում է, ՔՊ-ական ոհմակ է բերանից դուրս թռչում, դրանք նույնիսկ Վեհափառի փռշտոցին արժանի չեն»,-ասում է Խ. Մանուկյանը:
Մանրամասները` տեսանյութում