Քաղաքականություն

Ազգային ժողովում արդեն կա ՀԷՑ-ը ազգայնացնելու օրենքի նախագիծ

Ազգային ժողովում արդեն կա ՀԷՑ-ը ազգայնացնելու օրենքի նախագիծ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին Ազգային ժողովում, ընդգծել է, որ Հայաստանում գործում է իրավակարգ, և բոլոր գործողությունները պետք է կատարվեն այդ շրջանակում։ Նրա խոսքով՝ նման կարևոր հարցերի լուծման համար ամենաարդյունավետ հարթակը հենց Ազգային ժողովն է։

Փաշինյանը նշել է, որ մասնագետներն արդեն աշխատում են համապատասխան օրենքների վրա, և խորհրդարանում ներկայացված է նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ազգայնացմանը։ Օրենքի նախագծում, ըստ վարչապետի, ներառված են բոլոր այն պատասխանները, որոնք հետաքրքրում են հանրությանը։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հանդեպ հնարավոր գործողություններին կամ Վեհարանից Ամենայն Հայոց կաթողիկոսին դուրս բերելու մասին բարձրացված հարցերին, վարչապետը հստակ շեշտել է, որ բոլոր քայլերը կկատարվեն օրենքի սահմաններում։ «Բոլոր գործողությունները պետք է իրականացվեն իրավական դաշտում՝ առանց շոուների ու առանց իրավունքի խախտման», – նշել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image