Հասարակություն

Ինչպես է կոչվում Աղազարյանի եւ Ասլանյանի կուսակցությունը. կայացել է ընդլայնված նիստը

Ինչպես է կոչվում Աղազարյանի եւ Ասլանյանի կուսակցությունը. կայացել է ընդլայնված նիստը

Դեկտեմբերի 30-ին կայացել է ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հովիկ Աղազարյանը։

«30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

1. Կուսակցության անվանման հարցը,

2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,

3. Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։

Որոշվեց

Կուսակցությունը անվանել «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ),

Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,

Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ»  հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում»,–գրել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image