Հասարակություն

Վիգենը մասնակի խլացել է՝ մի ականջը չի լսում

Վիգենը մասնակի խլացել է՝ մի ականջը չի լսում

Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք սրացել են, բացի այդ արյան անալիզներն էլ ցույց են տվել, որ հարակից այլ առողջական խնդիրներ էլ ունի, «Հրապարակի» հետ զրույցում ասաց ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդան:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ գերությունից վերջերս վերադարձած Վիգենի առոջղական վիճակը վատացել է, նա աջակցության կարիք ունի: Տիկին Լինդան նշեց, որ այս պահին չի ուզում այդ մասով որևէ բան ասել: «Վիգենը մասնակի խլացել է, նրա մի ականջը չի լսում, այլ առողջական խնդիրներ էլ ունի»,- տեղեկացրեց Լինդան:

Նա նշեց, որ սկզբում Վիգենը անքնություն է ունեցել, սակայն դեղորայք է ընդունել, որից հետո կանոնավորվել է քունը:
Բաքվի բանտում անցկացրած դժոխային օրերի մասին հիողություններով է կնոջ հետ երբեմն կիսվում, պատմում է Լինդան: Ինչ վերաբերում է բուժմանը, ապա պարբերաբար հիվանդանոց են այցելում, այսօր նորից մեկ այլ բժշկի կարծիք պիտի լսեն: Կեցության հարցն էլ լուծել են բնակարան վարձակալելով, թե ինչ է լինելու հետագայում, դեռևս չգիտեն, պատմում է Լինդան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image