Հասարակություն

ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը

ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը

Այս օրերին շատերն են գրում-խոսում ԿԸՀ թվանկարչության մասին, քննադատում են, ծաղրում են, հարցեր են բարձրացնում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանակ պատասխանի այդ հարցերին, փարատի մարդկանց կասկածները, պարզաբանումներ ներկայացնի, թե ինչով են պայմանավորված այդ բազում անճշտություններն ու անհամապատասխանությունները, որոշել է հակահարձակման անցնել եւ մի նամակ է հղել լրատվամիջոցներին, թե` կդիմի դատարան: Բայց տեքստից չի հասկացվում, թե ինչն է զայրացրել պարոն Հովակիմյանին, ով եւ ինչ է գրել «արձանագրությունների քաղվածքների մասին»:

Ահա այդ գրությունը. «ԱԺ հերթական ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են ԿԸՀ կայքում, երբ հղում եք անում որևէ քաղվածքի, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել։ ԶԼՄ մեր գործընկերներին տեղեկացնում ենք, որ ընտրական համակարգի բարի համբավին և հեղինակությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու, անհրաժեշտության դեպքում նաև դատական հայցեր ներկայացնելու միջոցով»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image