Gallup international Association-ը անցկացրած հարցումների արդյունքներն ամփոփում է, որտեղ պարզել են, թե ինչպե՞ս են գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Կառավարության և Ազգային ժողովի գործունեությունը։
Ըստ անցկացված հարցումների տվյալների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքին հավանություն է տվել 33.4%-ը, իսկ 49.4%-ը հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։
Արմեն Սարգսյանի աշխատանքից դժգոհ է հարցվածների 60%-ը, իսկ 18.7%-ը գոհացնում է նախագահի գործելաոճը։
