Ինչպես ավելի վաղ գրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Աբազյանին Փաշինյանը պաշտոնից ազատել է Սամվել Կարապետյանի տան առջև շոու չանելու պատճառով:
Կարապետյանին բերման ենթարկելու հրահանգ է եղել, ընդ որում՝ հավաքված ժողովրդի մոտ, տեսախցիկների առջև։
Նշենք նաեւ, որ «Հրապարակը» դեռ կեսօրին էր ԱԱԾ հատուկ ջոկատայիններին ֆիքսել տան մոտ՝ մեքենաների մեջ նստած: Սակայն, երբ քաղաքացիների հոսքը մեծացավ, նրանք հեռացան։
Ամենայն հավանականությամբ, դեռ այդ ժամանակ կար հրահանգ՝ Սամվել Կարապետյանին բերման ենթարկելու, սակայն իրավապահները, մասնավորապես ԱԱԾ-ն, ձգձգում էին դրա կատարումը՝ փորձելով համոզել Փաշինյանին, որ չգնան նման քայլի՝ դա վտանգավոր կարող է լինել երկրի եւ հենց իր՝ Փաշինյանի համար։