Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է «Օսասունի» եզրային հարձակվող Վիկտոր Մունյոսի հետ պայմանագիր կնքելու մասին։ Մունյոսը 22 տարեկան է։ Ներկայումս գտնվում է իր երկրի ազգային հավաքականի տրամադրության ներքո՝ Աշխարհի առաջնության ընթացքում։ Մարզիկը բարեհաջող կերպով անցել է բուժզննում ԱՄՆ Թենեսի նահանգի բազայում։
Հայտնի է նաեւ, որ անգլիացիների հետ նա կնքել է երկարժամկետ պայմանագիր, որի ժամկետը չի նշվում։ Հայտնի է նաեւ, որ Մունյոսի համար անգլիացիները կվճարեն 40 միլիոն եվրո։