Մշակույթ

Սա մանիպուլյացիայի արդյունք է․ Թեմաներ կան, որ մտածված ձեւով առաջին պլան են մղվում 

Սա մանիպուլյացիայի արդյունք է․ Թեմաներ կան, որ մտածված ձեւով առաջին պլան են մղվում 

GALLUP International Association-ը նախօրեին ներկայացրեց արդի ներքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսային հարցման արդյունքները, որին մասնակցել է 1.100 հոգի, եւ որն իրականացվել է հունվարի 20-22-ը:

«Որո՞նք են այսօր Հայաստանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները» հարցին հարցվածների 39.5 տոկոսը նշել է՝ անվտանգության հետ կապված խնդիրները, 21.0%-ը՝ սահմանների հստակեցման խնդիրները, 15.6%-ը՝ պատերազմի վտանգը։ Դրան հաջորդում են արդեն տնտեսական վիճակը, հասարակական տրանսպորտի խնդիրները, գնաճը, ինֆլյացիան, ցածր թոշակներ/ցածր աշխատավարձերը, գործազրկությունը եւ այլն։ «Նախորդ հարցումներում էլ ես արձանագրել եմ, որ այսօր անվտանգության խնդիրը դարձել է առաջինը, մինչդեռ նախկինում երբեք այդպես չի եղել, մեզանում գերիշխել են այլ խնդիրներ՝ Արցախի հարց, տնտեսական այլ հարցեր, բայց այսօր անվտանգությունը մեր քաղաքացիների համար դարձել է թիվ մեկ խնդիրը, եւ, փաստորեն, հարցվածների մոտ 40 տոկոսն անվտանգային խնդիրներին է առաջնահերթություն տալիս։ Սրա արդյունքը կլինի նաեւ այն, որ կշատանա արտագաղթը, սա շատ մտահոգիչ տվյալ է, այն դեպքում, երբ մեր իշխանությունները շարունակ խոսում են խաղաղության խաչմերուկից, բայց բնակչությունը դա չի զգում, ավելին՝ մարդիկ լարված են, մտահոգ, եւ անվտանգությունն իրենց համար լուրջ մտահոգող փաստ է»։

Հատկանշական է, որ Արցախի հիմնախնդիրը հուզում է հարցվածների միայն 4.9%-ին․ այս տվյալն ինչո՞վ է բացատրում, մարդիկ հաշտվե՞լ են Արցախի անվերադարձ կորստի հետ։ «Դեռ 2020-21-ին, երբ հարցումներ էին իրականացվում Արցախի վերաբերյալ, 95-96%-ը նշում էր, որ Արցախը պետք է լինի անկախ, եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Հիմա, անկախ նրանից, որ իրավիճակ է փոխվել, դրանից մարդկանց մտայնությունն այդպես արագ չի փոխվելու, մարդիկ հիմա էլ են համարում, որ Արցախը պետք է անկախ լինի, համենայնդեպս՝ Ադրբեջանի կազմում չպետք է լիներ։ Սակայն, քանի որ Հայաստանի անվտանգության խնդիրներն առաջնային են դարձել, իսկ Արցախի հարցն իշխանությունները եւ պետական լրատվամիջոցներն աշխատում են չբարձրացնել, մարդիկ մտածում են՝ դե, երեւի դրանով զբաղվում են․․․։ Հիմնականում ընդդիմությունն է խոսում դրա մասին, բայց հնարավոր չէ, որ այդ թեման մոռացվել է այն աստիճան, որ հիմա Արցախի մասին չեն խոսում, ոչ, չկա այդպիսի բան, պարզապես թեմաներ կան, որ մտածված ձեւով առաջին պլան են մղվում, թեմաներ էլ կան, որ մոռացության են մատնում, որպեսզի չխանգարեն։ Սա մանիպուլյացիայի արդյունք է»,- նշում է սոցիոլոգը։

Հունվարի 17-ին Բաքվում սկսվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը: Հարցին՝ ՀՀ իշխանությունը կատարո՞ւմ է բավարար աշխատանք՝ նրանց Հայաստան վերադարձնելու համար, հարցվածների 39 տոկոսը նշել է՝ միանշանակ՝ ոչ, եւ միայն 5.6 տոկոսն է նշել՝ միանշանակ, այո։ «Մարդիկ տեսնում են, որ, բոլոր դեպքերում, իշխանություններն այս հարցով, կարճ ասած, չեն զբաղվում կամ ձեւ են անում, թե զբաղվում են»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image