«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայտարարությանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց սկսելու վերաբերյալ։
Վարդևանյանի խոսքով՝ այդ հայտարարությունը մի կողմից կարևոր է, մյուս կողմից՝ որոշակիորեն սպասված էր։
Նա նշել է, որ սա կարելի է դիտարկել որպես նոր քաղաքական գործընթացի սկիզբ։
Վարդևանյանը հավելել է, որ ժամանակի ընթացքում, երբ գործընթացը զարգանա, դրա վերաբերյալ ամբողջական մանրամասները ևս կներկայացվեն։