Այլ

Անի Խաչատրյանի «լեգենդար ապուշությունը»

Անի Խաչատրյանի «լեգենդար ապուշությունը»

Ինչպե՞ս է Հայաստանի քաղաքական խոսքը իջնում մինչև աբսուրդային համեմատությունների։ Ականատես ենք, որ Սամվել Կարապետյանի դեմ իշխանության ուղղորդմամբ մեդիա գրոհ է սկսվել։ Կոնջորյանը արդեն հասցրել է պիտակավորել նրան որպես «երկրի ամենաատելի կառույցի ղեկավար» և «խորհուրդ» տալ «լռել ու վեր ընկնել տեղը»։
Սակայն իշխանական ճամբարում միշտ կա մեկը, ով ավելի «ստեղծագործ մոտեցում» ունի աբսուրդին։ Դա  Անի Խաչատրյանն է։ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավարը որոշել է մրցույթի դուրս գալ Կոնջորյանի հետ։ Նրա հայտարարությունը ոչ միայն սենսացիոն է, այլև մտնում է հայ քաղաքական բառապաշարի «լեգենդար ապուշությունների» ցանկ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է.

«Սամվել Կարապետյանը հոգու խորքում ամենաերջանիկներից է, որ գտնվում է ՀՀ կալանավայրում, որովհետև ինքը կարող էր գտնվել Ռուսաստանի կալանավայրում»։ Սա այն պահն է, երբ քաղաքական խոսքը լքում է տրամաբանության սահմանները ու մտնում սատիրիկ գրականության դաշտ։ Հաջորդ սերիան՝ Ադրբեջանի կալանավայրի մասին է լինելու։ Սա հիանալի ցուցիչ է՝ ինչպես են մեր քաղաքական գործիչները ընկնում իրենց իսկ PR-ծուղակը։
Չի բացառվում, որ հաջորդ հրահանգը կլինի նույն նախադասությունը, պարզապես «Ռուսաստանի» բառը փոխարինված «Ադրբեջանի» կալանավայրով։

Ու տիկինը սիրով կկատարի։ Չէ՞ որ Ադրբեջանով սպառնալը նրանց բառապաշարն է։ Ի վերջո, սա «խաղաղության» նոր լեզուն է։ Այս ամենը հիշեցնում է ոչ թե պետական կառավարման, այլ աբսուրդ թատրոնի գագաթնակետ։ Հաջորդ փուլը երևի կլինի սա.

«Հոգու խորքում երջանիկ է, որ նստած է բանտում, որովհետև կարող էր սոված մնալ ազատության մեջ»։
Այ սա է իշխանության տրամաբանությունը, նորաձև կրթությունը  2025-ին։  Նոր քաղաքական «տրամաբանությունն է» կալանքը Հայաստանում փաստվում է որպես բախտի բերում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image