Հարցազրույց

Մեր կալանավորումը դարձել է Փաշինյանների ներընտանեկան հարցը

Մեր կալանավորումը դարձել է Փաշինյանների ներընտանեկան հարցը

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ։ Դատարանն այսօր մերժել է հանրային մեղադրողի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կրկին կալանավորելու պահանջով, քանի որ նրանք «խախտել են» խափանման միջոցը փոխելու պայմանը, այն է` հանդես չգալ հեղինակային հաղորդում-փոդքասթով: Տղաները պնդում էին, որ դատարանի պահանջը չեն խախտել` որևէ հեղինակային հաղորդում չեն արել, այլ պարզապես հանդես են եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, ինչը որևէ կերպ չի կարելի անվանել հեղինակային հաղորդում, կամ փոդքասթ: 

Նարեկ Սամսոնյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դատարանը` դատավոր Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ արդարադատություն է իրականացրել. «Նրանց բերած փաստարկային բազան ընդհանրապես կապ չուներ նրա հետ, ինչ ասում էին: Ուզում էին ասել, որ ուղիղ եթերով քաղաքական կարծիք արտահայտելը դատարանն արգելել է, այն պարագայում, երբ դատարանը նման բան չի արգելել, հակառակ դեպքում դա կնշանակեր, որ խոսքի ազատության սահմանափակում է տեղի ունենում: Դատարանը մեզ արգելել է վարել «Իմնեմնիմի» փոդքասթը և համանման փոդքասթեր: Մենք կարող էին շրջանցել այդ անվանումը և այն կոչել, օրինակ` Աննա Հակոբյան, սակայն դատարանն արգելել է վարել նաև համանման հաղորդումները: Այսօր մեզ փորձում էին համոզել, որ ուղիղ եթերն ու «Իմնեմնիմի» փոդքասթը նույնն են, իսկ մենք բացատրեցինք, որ դրանք չեն կարող նույնը լինել, քանի որ ուղիղ եթերը չի կարող դիտարկվել որպես հաղորդում:

Առհասարակ մասնագիտական դիլետանտիզմ է նման համեմատություններ անելը: Մեր կալանավորմամբ շահագրգռված է բացառապես մի ընտանիք, սա ներընտանեկան հարց է դարձել Փաշինյանների համար, սակայն հաճելիորեն դատարանն իրականացրեց արդարադատություն: Այս դեպքը բացառություն չէ, նախորդ գործերից մեկում էլ արդարացվեցի` դատավոր Տիգրան Ոսկանյանը արդարադատություն իրականացրեց: Ես այս երկրում այն քիչ երջանիկներից եմ, ով հանդիպել է իրական արդարադատության», - եզրափակեց Սամսոնյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image