Հասարակություն

Էնքան որ թափով մտել է 2 տուն ու սովորության համաձայն ծլկել․ Շուռնուխի գյուղապետը՝ Փաշինյանի այցի մասին

Էնքան որ թափով մտել է 2 տուն ու սովորության համաձայն ծլկել․ Շուռնուխի գյուղապետը՝ Փաշինյանի այցի մասին

Ինչպես և տեղեկացրել էինք, երեկ Փաշինյանը գաղտնի այցով մտել է Շուռնուխ։ Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանին հարցրինք՝ ինչո՞ւ չի հանդիպել վարչապետի հետ․

«Ինձ ոչ մեկը ոչ զգուշացրել է, որ վարչապետ ա գալիս, ոչ էլ․․․, օրինակ՝ 2 օր առաջ տեղեկացված եմ եղել, որ նախագահն է գալիս՝ ՄԻՊ-ի հետ միասին, բայց վարչապետի գալու հետ կապված ոչ մի բան ոչ զգուշացրել են, ոչ ասել են։ Նախագահը 2 օր առաջ տեղեկացրել է, ժողովրդին իր խոսքը ասել է, իրեն լսել են, իսկ իրիկունը ժամը 21։30- 22։00-ն վարչապետի կորտեջը ներխուժեց գյուղ, անունը ի՞նչ են դրել, չգիտեմ, չեմ հասկանում, էնքան որ թափով մտել է 2 տուն ու սովորության համաձայն ծլկել»,- պատասխանեց Արշակյանը։

Մենք գրել էինք, որ Փաշինյանը քաղցրավենիքի տոպրակներով մի տուն է մտել, սակայն տոպրակը ձեռքին արագ հեռացել, համայնքապետին հարցրինք՝ ճի՞շտ է, որ քաղցրավենիքներ է փորձել բաժանել շուռնուխցիներին.

«Երևի, որովհետև տոպրակներով էին գնում, այո»,- պատասխանեց համայնքապետը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image