Հասարակություն

Խտրականություն դպրոցների եւ քոլեջների միջեւ

Խտրականություն դպրոցների եւ քոլեջների միջեւ

Իջեւանցի լրագրող, Իջեւանի պետական քոլեջի դասախոս Զավեն Ալավերդյանը ճիշտ չի համարում «Մաթեմատիկա» առարկայի նկատմամբ ԿԳՄՍ նախարարության վերաբերմունքը։ Ասում է․ «Այս ուսումնական տարվանից դպրոցում բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին տրվում է հավելավճար, կարծեմ՝ 25 տոկոսի չափով։ Հարկավ, սա ողջունելի է։ Բայց ինչո՞ւ են մոռացել մաթեմատիկային, որը, ճիշտ է՝ բնական գիտություն չէ (ճշգրիտ գիտություն է), բայց առանց նրա հնարավոր չէ բնական գիտությունների պատշաճ դասավանդումը։ Այնպես որ, գալիք ուսումնական տարում հարկավոր է սույն հավելավճարը հատկացնել նաեւ մաթեմատիկայի ուսուցիչներին։ Ասել եք՝ Ա-ն, ասեք նաեւ Բ-ն։ Հետո․ բոլորովին անհասկանալի է, թե ինչու այս հավելավճարը չի տրվում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որտեղ, ի տարբերություն դպրոցների, չկա նաեւ սոցիալական փաթեթ։ Այսպիսի կողմնապահությունն աններելի է»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image